Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իշխանությունը, երևի, ամենամեծ փորձությունն է մարդու համար

Իշխանությունը, երևի, ամենամեծ փորձությունն է մարդու համար
29.04.2026 | 17:05

Մի՛ զարմացեք, երբ մարդիկ քննադատում են կառավարությանը։ Բոլոր քննադատողները չեն, որ ինչ-որ մեկի պատվերն են կատարում, անձնական հաշիվներ ունեն կամ դժգոհության համախտանիշով են տառապում։ Շատերն իրանց անկեղծ կարծիքն են հայտնում՝ անկախ քաղաքական կողմնորոշումից ու անձնական վերաբերմունքից։

Կառավարությունը հանգստյան տուն չի։ Երկիր կառավարելը ծանր աշխատանք ա։ Իշխանավորի ցանկացած քայլ ազդում ա հազարավոր մարդկանց կյանքերի վրա, դրա համար՝ պիտի մանրադիտակի տակ ուսումնասիրվի։ Կառավարությանը քննադատելը առաջին հերթին հենց կառավարությանն ա պետք, որ զգոնությունը չկորցնի։ Իշխանությունը երևի ամենամեծ փորձությունն ա մարդու համար, քանի որ ամենակարողության ու անպատժելիության պատրանք ա ստեղծում։ Հոգեբանորեն շատ դժվար ա դրան դիմադրելը։ Դրա համար էլ՝ նույնիսկ կանխակալ քննադատությունն ավելի արժեքավոր ա, քան հիացմունքն ու գովասանքը մի բանի համար, որն իշխանավորն ի պաշտոնե պարտավոր ա լավ անել, առավել ևս՝ երբ վատ ա անում։ Ես ոչ մի կոնկրետ անձի կամ կառավարություն նկատի չունեմ։

Իսկ եթե իշխանավորը ծափեր ու գովասանքներ ա սիրում, թող բալերոն դառնա, նրանք ամեն թռիչքից հետո բուռն ծափահարությունների են արժանանում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11260

Մեկնաբանություններ